«Դելտա» շտամի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արդունավետությունը գնահատվել է 70 տոկոս

«Դելտա» շտամի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արդունավետությունը գնահատվել է 70 տոկոս

  • 16-10-2021 11:18:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել է 70 տոկոս արդյունավետություն վիրուսի «դելտա» շտամի դեմ։ Սա վկայում են ՌԴ «Գամալեայի» անվան հետազոտական կենտրոնի ուսումնաիրությունները։
 
Արդյունավետությունը գրանցվել է նշված պատվաստանյութով պատվաստվելուց երեք ամիս անց։ Այս մասին տվյալներ է հրապարակել Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամը։
 
«Համաձայն հետազոտությունների՝ պատվաստանյութը 60 տարեկանների շրջանում արդյունավետություն է ցուցաբերել 75 տոկոսով։ Այն արդյունավետ է նաև հոսպիտալացումները և ծանր դեպքերը կանխելու համար»,- ասված է հրապարակման մեջ։
 
Հետազոտության համար փորձարկումներին մասնակցել է «Սպուտնիկ Լայթ»-ով հուլիս ամսվա ընթացքում պատվաստված 28 հազար անձ և 5,6 միլիոն չպատվաստված Ռուսաստանի քաղաքացի։
 
Քովիդի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է։ Ռուսաստանում այն գրանցվել է այս տարվա մայիսի 6-ին։ Պատվաստանյութը ընդունվել է Եգիպտոսի, Իրանի, Ղազախստանի, Կոնգոյի, Նիկարագուայի, ԱՄԷ-ի, Պաղեստինի և Ֆիլիպինների կողմից։ Բացի դրանից, Բախրեյնում «Սպուտնիկ Լայթ»-ն օգտագործում են «Պֆայզր» պատվաստանյութի հետ որպես ուժեղացուցիչ դոզա։ Այս տարվա սեպտեմբերի 6-ին պատվաստանյութին կիրառման թույլտվություն էր տվել նաև Հայաստանի առողջապահության նախարարությունը, սակայն դեռևս պարզ չէ՝ այն կգա՞ Հայաստան, թե՞ ոչ։
 
Պատվաստանյութն օգտագործվում է մեկ դեղաչափով: Այն փորձարկվել է շուրջ 150 մարդկանց վրա Մոսկվայից և Ստ. Պետերբուրգից: Ըստ Արգենտինայի առողջապահության նախարարության՝ «Սպուտնիկ Լայթ»-ը մեծահասակների վրա կիրառելու ընթացքում ցուցաբերվել է 78,6-83,7% էֆֆեկտիվություն: Պարագվայում դեղաչափի էֆֆեկտիվությունը կազմել է 93,5 տոկոս. պատվաստանյութը բարձր արդյունավետություն է ցուցաբերել 320 հազար մարդկանց դեպքում: Մոսկվայի «Գամալեյա» ինստիտուտի համաձայն էլ, երբ այն առաջին անգամ օգտագործվել է մայիսին, 79,4 տոկոսով էֆֆեկտիվ է եղել: Պատվաստանյութի մեկ դեղաչափը 10 դոլարից ցածր արժե:
 
Ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութն արդեն գրանցված է 70 երկրում, բայց դեռ հաստատված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը