Կառավարությունն ու «Գազպրոմը» բանակցում են սահմանին բնական գազի գինը «առնվազն նույնը պահպանելու ուղղությամբ»

Կառավարությունն ու «Գազպրոմը» բանակցում են սահմանին բնական գազի գինը «առնվազն նույնը պահպանելու ուղղությամբ»

  • 16-10-2021 10:49:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի կառավարությունն ու ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը բանակցում են հայ-վրացական սահմանին բնական գազի գինը «առնվազն նույնը պահպանելու ուղղությամբ», նշված է «Ազատությանը» հասցեագրված Հայաստանի կառավարության լրատվական ծառայության պատասխանում։
 
Ներկայում «Գազպրոմը» Հայաստանի հետ սահմանին կապույտ վառելիքը վաճառում է հազար խորանարդ մետրը 165 ԱՄՆ դոլար գնով, իսկ բնակարաններում մարդիկ այսօր վճարում են գրեթե 290 դոլար կամ մոտ 75 տոկոսով թանկ, քան սահմանին գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան»։ Հետևաբար, հստակ չէ՝ արդյո՞ք հնարավոր է, որ սահմանին գազի գինը մնա անփոփոխ, սակայն այն թանկանա բնակարաններում։
 
«Գազպրոմն» անպատասխան է թողել «Ազատության» հարցումը։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան», որն ամբողջովին պատկանում է «Գազպրոմին», արձագանքել են, որ գազի գնի շուրջ բանակցությունները կրում են շարունակական բնույթ։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը