Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը

Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը

  • 15-10-2021 19:24:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Տոնոյանի պաշտպանը:
 
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:
 
 
Հիշեցնենք, որ Տոնոյանն անազատության մեջ է սեպտեմբերի 30-ից։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը