Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել 3+3 ձևաչափի գաղափարին. ՌԴ ԱԳՆ

Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել 3+3 ձևաչափի գաղափարին. ՌԴ ԱԳՆ

  • 15-10-2021 17:37:01   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել 3+3 ձևաչափի առաջարկին, Lragir.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ «Վրաստանը պաշտոնապես չի արձագանքել, բայց վերջերս հայտարարել էր, որ հետաքրքրված չէ այդ մեխանիզմով», ասել է Ռուդենկոն։
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ մեխանիզմը դիտարկում է որպես շատ կարևոր, հեռանկարային ձևաչափ, որտեղ կարելի է տարածաշրջանի անվտանգության խնդիրները քննարկել տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը