Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ

Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ

  • 15-10-2021 16:20:59   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 15-ին դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հոկտեմբերի 12-ին, 1 դոլարի դիմաց՝  9.0398 թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.2422 լիրա փոխարժեքով:
 
Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ 1 եվրո / 10. 7321լիրա, իսկ ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքը հետևյալն է՝ 1 ֆունտ ստելինգ / 12.64 լիրա։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը