Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրում է Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ

Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրում է Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ

  • 15-10-2021 15:10:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահը Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ:
 
«Ադրբեջանը Իրանի հետ 130-կիլոմետրանոց պետական սահմանը վերականգնելուց հետո, որը նախկինում 30 տարի Հայաստանի վերահսկողության տակ էր, արգելք դրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը Իրանից Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան և հետագայում Եվրոպա», - այսօր ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ առանց փաստեր վկայաբերելու։ Նա միայն նշել է, թե ադրբեջանա-իրանական սահմանին ադրբեջանական կողմի առգրաված հերոինի ծավալները վերջին մեկ տարում կրկնակի ավելացել են։
 
«Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութ փոխադրելու համար», - պնդել է Ալիևը։
 
Պաշտոնական Թեհրանը դեռևս չի արձագանքել այս մեղադրանքներին։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը