4 մլրդ 733 մլն դրամ՝ ազգային ավիափոխադրողի բաժնետոմսերի դիմաց. Կառավարությունը որոշում կայացրեց

4 մլրդ 733 մլն դրամ՝ ազգային ավիափոխադրողի բաժնետոմսերի դիմաց. Կառավարությունը որոշում կայացրեց

  • 14-10-2021 16:11:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր Կառավարության նիստում ընդունված որոշմամբ պետական բյուջեից 4 մլրդ 733 մլն դրամ փոխանցվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին, որը հանդես է գալու որպես նոր ավիաընկերության կառավարիչ, գրում է Հայկական ժամանակը
 
«Գործարքն իրականացրել ենք հաշվարկի պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում և որպես ծրագիր ստացել առավելագույն կենսունակ մոդել: Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը տեսականորեն կարող էր դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը: Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն է՝ «Էյր Արաբիա» ընկերության մոտ 20 տարվա դրական փորձը: Սա առաջին անգամ մեզ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ և կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը:
 
Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ գործող օրենսդրությամբ ազգային կարող է կոչվել ՀՀ-ում հիմնադրված ցանկացած մասնավոր ավիափոխադրող։ Նա նաև վստահեցրեց, որ այս մոտեցումը չի փոխվելու, իսկ նոր ավիաընկերությունը մյուսների հանդեպ որևէ արտոնություն չի ունենալու։
 
«Դա չի նշանակում, թե ՀՀ-ում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է լինեն և չեն կարող լինել: Այս համատեղ ներդրմամբ հրավիրում ենք «Էյր Արաբիա» ընկերությանը, որպեսզի նա մեզ հետ համատեղ հիմնադրի և կառավարի ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»: Պետք է հստակ երաշխիքներ ստեղծենք, որ այն հանձնառությունը, որ 2022 թվականի գարնանից ավիաընկերությունը պետք է կանոնավոր չվերթներ իրականացնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը