Հադրութում եւս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Հադրութում եւս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

  • 13-10-2021 23:10:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԻՊԾ-ն։ Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն