Ո՞ր դեպքում աշխատողները կարող եք թեստ չհանձնել և չպատվաստվել

Ո՞ր դեպքում աշխատողները կարող եք թեստ չհանձնել և չպատվաստվել

  • 13-10-2021 17:12:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Covid-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից, գրում է Իրավաբան.net-ը:
 
«Մեզ մոտ 90 օր ժամկետն է, այսինքն նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք, որպես բացառություն են և իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»,- նշեց մասնագետը:
 
Ռոմելլա Աբովյանը նաև նշեց, որ մարդիկ ուշ են թեստավորվում, և արդեն իսկ բավականին ախտահարված են լինում թոքերը:
 
«Այդ պարագայում պարզապես հնարավոր չի լինում կազմակերպել արդյունավետ բուժումը»,-ասաց նա:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը