Համերգներ, ռեստորաններ գնալիս անձը կներկայացնի քովիդի դեմ բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող թուղթ. նախագիծ

Համերգներ, ռեստորաններ գնալիս անձը կներկայացնի քովիդի դեմ բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող թուղթ. նախագիծ

  • 13-10-2021 15:40:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Քովիդով պայմանավորված՝ հնարավոր են նոր սահմանափակումներ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
 
Ըստ նրա՝ այս պահին քննարկվում է մեկ այլ նախագիծ, որով կսահմանվի, որ ժամանցի վայրեր՝ համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։
 
Դրա վերաբերյալ նախնական նախագիծը պատրաստ կլինի երկու շաբաթից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը