Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում. Ռոմելլա Աբովյան

Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում. Ռոմելլա Աբովյան

  • 13-10-2021 15:09:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ասուլիսի ժամանակ ասաց, որ Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում:
 
«Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք: Ասեմ, որ ակտիվ քննարկումներ են գնում «Pfizer» պատվաստանյութի ներկրման ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհայտարարվի, թե այն երբ կլինի Հայաստանում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
 
Նա նշեց, ժամկետների մասով հստակ բան չի կարող ասել, բայց վստահեցրեց, որ ամենօրյա օպերատիվ աշխատանք է տարվում, որպեսզի Հայաստանում լինեն բավարար քանակությամբ պատվաստանյութեր:
 
Ռոմելլա Աբովյանը ասա, որ բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են, և երկրում կա հնարավորություն՝ ընտրելու այն պատվաստանյութը, որը ցանկանում են:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը