Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կշարունակեն հանդիպումները

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կշարունակեն հանդիպումները

  • 13-10-2021 13:34:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ։
 
ՄԱԿ–ում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում հանդիպումները շարունակելու վերաբերյալ։
 
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Հանդիպումներ նախատեսվում են։ Առնվազն` պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացը շարունակելու ու նոր հանդիպում կազմակերպելու»,– ասաց Միրզոյանը։
 
ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ։
 
Արարատ Միրզոյանը նշեց, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում քննարկել են նաև հումանիտար հարցեր, մասնավորապես` գերիների ազատ արձակման, անհետ կորած զինվորների ու քաղաքացիական անձանց ճակատագրի պարզաբանման վերաբերյալ, ինչպես նաև մշակութային հուշարձանների մատչելիության հարցերը։
 
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը