Իրանը հայտարարել է Ադրբեջանում ահաբեկիչների առկայությունն ապացուցող փաստաթղթեր ունենալու մասին

Իրանը հայտարարել է Ադրբեջանում ահաբեկիչների առկայությունն ապացուցող փաստաթղթեր ունենալու մասին

  • 12-10-2021 21:01:21   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ Ադրբեջանի Հանրապետության տարածք են փոխադրվել ահաբեկչական խմբավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին, ըստ IFP News-ի, Իրանի ազգային ռադիոյի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն՝ հավելելով, որ իրենց ձեռքում նույնիսկ ահաբեկիչների խոսակցությունների ձայնագրությունները կան:
 
«Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, որ դա անընդունելի է, և նրանց բարձրաստիճան զինվորականները խոստացել են հաշվի առնել մեր մտահոգությունները», - ասել է Իսլամական Հանրապետության Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը