Պատվաստումը որեւէ հոգեւոր վտանգ չի ներկայացնում, շատ հոգեւորականներ ունենք, որոնք արդեն պատվաստվել են. Տեր Եսայի

Պատվաստումը որեւէ հոգեւոր վտանգ չի ներկայացնում, շատ հոգեւորականներ ունենք, որոնք արդեն պատվաստվել են. Տեր Եսայի

  • 12-10-2021 19:08:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը պատվաստումների վերաբերյալ դրական է: Այս մասին այսօր «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
 
«Հավատացյալների շրջանում մտահոգություն կար՝ արդյոք պատվաստումը հոգեւոր վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ: Մայր Աթոռի գրասենյակը հայտարարությամբ հանդես եկավ, համաձայն որի՝ պատվաստումը որեւէ հոգեւոր վտանգ չի ներկայացնում: Իսկ թե առանձին անձինք ինչ դիրքորոշում ունեն, դա արդեն իրենց գործն է»,- ասաց Տեր Եսային:
 
Հարցին՝ եկեղեցու ծառայողների թվում կա՞ն մարդիկ, որոնք այն համոզմունքին են մնացել, որ պատվաստումը դեմ է քրիստոնեությանը, Տեր Եսային ասաց. «Եկեղեցու ծառայողների մեջ մենք այդպիսի օրինակ դեռ չունենք, որ մարդը հստակ ասի՝ ինքը դեմ է եւ կատեգորիկ հրաժարվի»:
 
Տեր Եսային հայտնեց, որ շատ հոգեւորականներ ունենք, որոնք արդեն պատվաստվել են, սակայն դժվարացավ տոկոսային հարաբերակցությամբ հստակ թիվ նշել: «Եվ եկեղեցու աշխարհիկ ծառայողներ կան, ե՛ւ հոգեւորականներ, որոնք պատվաստվել են»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը