Իրանում 12 անձ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել 2020-ի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի համար

Իրանում 12 անձ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել 2020-ի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի համար

  • 12-10-2021 18:57:27   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Իրանում 12 մարդ է ձերբակալվել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի մասնակցելու համար։ Ձերբակալվածներն ադրբեջանցիներ են, հայտնում է «Թուրան» գործակալությունը։
 
Հաղորդվում է, որ Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլ քաղաքի դատարանը մեղադրյալներին 15 տարվա ազատազրկման է դատապարտել և ենթարկել մտրակի 888 հարվածի։ Նրանք մեղադրվում են ոստիկանության դեմ անկարգություններ հրահրելու և անկարգություններ իրականացնելու հոդվածներով։
 
44-օրյա պատերազմի մեկնարկին իրանաբնակ հարյուրավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանի զինված ուժերին։ Ակցիայի ընթացքում ձերբակալվել էր մի քանի տասնյակ անձ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը