Պուտինն առցանց հանդիպում կունենա ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ

Պուտինն առցանց հանդիպում կունենա ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ

  • 12-10-2021 17:49:16   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց հանդիպում կունենա ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
 
Հանդիպմանը ներկա են լինելու Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի անվտանգության ծառայությունների ղեկավարները։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը