«Երեւան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

«Երեւան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

  • 12-10-2021 17:30:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մոտ մեկ ժամ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երեւան սիթի» սուպերմարկետում հայտնաբերել է տղամարդու դի։
 
Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
 
Ըստ ոստիկանության՝ այսօր ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, որոնք հայտնել են, որ կանչով մեկնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
 
Մահացածը 64 տարեկան անձ է, որն աշխատում էր նշված սուպերմարկետում։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Դեպքի վայրում այս պահին համապատասխան գործողություններ են իրականացվում: Կատարվում է քննություն:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը