Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

  • 12-10-2021 15:19:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հսյկական ժամանակ. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր կրկին քննարկվում էր փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 7-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
 
Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, չէին ներկայացել նիստին: Քվեարկության արդյունքներով Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
 
Հիշեցնենք, որ հանձնաժողովի անցած նիստին, երբ Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց փոխնախագահի պաշտոնում, նշեց, որ 40 անգամ պետք է առաջադրվի:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը