«Նոյեմբերի 9-ի կուսակցությունը» համաձայնել է Հայաստանի դեմ ծրագրերին

«Նոյեմբերի 9-ի կուսակցությունը» համաձայնել է Հայաստանի դեմ ծրագրերին

  • 12-10-2021 10:52:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am. Հեկտեմբերի 12-ին, Կարսի պայմանագրի հերթական ժամկետի ավարտից 1 օր առաջ, Պուտինը Մոսկվա է կանչել Փաշինյանին։ Մինչ այս Երեւան էր ժամանել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին, որը հայտարարել է ինչ-որ «նոր խաղաղ ձեւաչափի» մասին։
 
Պուտին-Փաշինյան հանդիպման նախապատրաստումը վկայում է, որ օրակարգը համաձայնեցված է, եւ այն վերաբերում է նոր պայմանագրին։
 
Եռակողմ հայտարարության, նաեւ Քաշաթաղի եւ Քարվաճառի հանձնման փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը հարկ չի համարում տեղեկացնել հանրությանը հետագա քայլերի մասին։ Ավելին՝ հանրությունը ի դեմս 3 խորհրդարանական ուժերի եւս չի ուզում, որ Հայաստանի մասնատման Ռուսաստանի ծրագրերի մասին խոսվի հրապարակայնորեն։ Բոլորը ձեւացնում են, որ ոչինչ չի եղել։
 
Հայաստանի արտգործնախարարը պատանեկան ռոմանտիզմի պոռթկմամբ պատմաբանի մասնագիտություն ընտրելիս երեւի չի պատկերացրել, որ երբեւէ կպատրաստի Հայաստանի ինքնիշխանության հանձնման մասին պայմանագիրը։
 
Իշխանության եկած «նոյեմբերի 9-ի կուսակցությունը», որի մեջ մտնում են 3 խորհրդարանական ուժերը, համաձայնել է Հայաստանի դեմ ծրագրերին։
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը