Քանի՞ «օրենքով գող» ու «զոն նայող» է դատվում Շիրակի մարզում․ դատախազի պարզաբանումը

Քանի՞ «օրենքով գող» ու «զոն նայող» է դատվում Շիրակի մարզում․ դատախազի պարզաբանումը

  • 11-10-2021 21:59:16   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի քրեական ենթամշակույթի  հանցագործությունների փաստերով որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, նրանցից 25-ի գործն ուղարկվել է դատարան։
 
Aravot.am-ն այսօր Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին հարցրեց, թե Շիրակի մարզում  նման դեպք արձանագրվե՞լ է։ «Շիրակի մարզում այս պահին ունենք քննվող մեկ քրեական գործ, խոսքը վերաբերում է  Արթիկ քրեակատարողական հիմնարկում  քրեական ենթամշակույթ կրող  խմբավորում ստեղծելուն և ղեկավարելուն։ Նախաքննության փուլում է գործը»,-տեղեկացրեց դատախազը։ 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը