Զբոսաշրջիկներին նախազգուշացրել են թուրքական ափերին հանգստանալու վտանգի մասին

Զբոսաշրջիկներին նախազգուշացրել են թուրքական ափերին հանգստանալու վտանգի մասին

  • 11-10-2021 21:17:34   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Անթալիայի ափերի հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մեդուզաների՝ մարդկանց համար վտանգավոր տեսակների բարձր կոնցենտրացիան է ակնկալվում: Ինչպես գրում է svpressa.ru-ն, ծովում լողալու ռիսկերի մասին հայտնել է Աքդենիզի համալսարանի պրոֆեսոր Մեհմեդ Գեքօղլուն:
 
Նրա խոսքով՝ մեդուզայի  հետ շփումը կարող է մարդու մոտ առաջացնել ծանր այրվածքներ և ուժեղ ցավեր: Միևնույն ժամանակ, ջրի մեջ դժվար է հայտնաբերել արարածներին:
 
Գեքօղլուն ընդգծել է, որ մեդուզաներն աշնանը Կարմիր ծովից գաղթում են Միջերկրական ծով: Նրանց հետ թուրքական ափ են գալիս կենդանիների այլ վտանգավոր տեսակներ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը