Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը

Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը

  • 11-10-2021 19:59:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Դատարանը մերժել է Լոռեցյանի պաշտպանի միջնորդությունը 5 միլիոն դրամ գրավի դիմաց  նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: 
 
Նշենք, որ Գևորգ Լոռեցյանն արդեն մեկ տարուց ավելի է՝ կալանքի տակ է: Նա մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։
 
Էդուարդ Հովհաննիսյանը, որը փոխնախարարին սպասարկող վարորդն է եղել, մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ մյուս ամբաստանյալը՝ Հրաչիկ Քանանյանը, կաշառք տալու համար:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը