Կլինի արդյոք COVID-ի հինգերորդ ալիք. Թբիլիսիի դպրոցներում եւ մանկապարտեզներում աճում Է կարանտինում գտնվող երեխաների թիվը

Կլինի արդյոք COVID-ի հինգերորդ ալիք. Թբիլիսիի դպրոցներում եւ մանկապարտեզներում աճում Է կարանտինում գտնվող երեխաների թիվը

  • 11-10-2021 19:54:45   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտինային ռեժիմի են անցել 55 մանկապարտեզներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը:
 
Ինչպես նշում են գործակալությունում, Վրաստանի մայրաքաղաքի պետական մանկապարտեզներն աշխատում են առողջապահության նախարարության հանձնարարականներով: Ուստի, արձանագրության համաձայն, նույնիսկ COVID-19-ի ախտահարման մեկ դեպք հայտնաբերելիս մանկապարտեզն անցնում Է կարանտինային ռեժիմի, իսկ այն անձինք, որոնք շփվել են ախտահարվածների հետ, ինքնամեկուսացվում են:
 
Կորոնավիրուսի տարածում Է դիտվում նաեւ Թբիլիսիի դպրոցներում: Այսօրվա դրությամբ հեռավար ռեժիմով ուսուցման են անցել վեց դպրոցներ եւ 90 առանձին դասարաններ: Ընդամենը Վրաստանում գործում Է 2084 պետական դպրոց: Համաճարակաբանները չեն բացառում, որ նոր սահմանափակումներ կմտցվեն, եթե իրադրությունը չբարելավվի:
 
Օրինակ՝ իմունացման հարցերով խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկության գծով տնօրեն Իվանե Չխաիձեն այն կարծիքին Է, որ սա կորոնավիրուսի նոր, հինգերորդ ալիքի տարածման սկզբն Է:
 
«Սա դեպքերի շատ տագնապալի ավելացում Է: Ըստ մեր կանխատեսումների, այդ աճը կարող Է լինել նոյեմբեր-դեկտեմբերին՝ հինգերորդ ալիքի տեսքով: Մենք ենթադրում Էինք, որ ցուրտ եղանակը կնպաստի շնչառական հիվանդությունների ժամանակաշրջանի ակտիվացմանը, սակայն դեպքերի ավելացումն սկսվել Է անհամեմատ ավելի շուտ»,-ասել Է Չխաիձեն:
 
Վրաստանն ամռանը վերապրել Է կորոնավիրուսի՝ երկրի համար ամենածանր չորրորդ ալիքը: Մեկ օրում հայտնաբերվել Է 4-5 հազար նոր դեպք: Մասնագետները քաղաքացիներին կոչ են անում պատվաստվել եւ պահպանել կանոնները, որպեսզի կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքը նախորդի նման սաստիկ չլինի: Վերջին տեղեկատվության համաձայն, Վրաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 1530 դեպք: Համավարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի ավելի քան 635 հազար դեպք, 602 հազարից ավելին ապաքինվել Է, 9269-ը՝ մահացել, հաղորդել Է Sputnik-ը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը