Թուրքիայում լրտեսության կասկածանքով ձերբակալված ռուսները եկել են Չեչնիայից

Թուրքիայում լրտեսության կասկածանքով ձերբակալված ռուսները եկել են Չեչնիայից

  • 11-10-2021 19:04:55   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

panorama.am Թուրքիայում օտարերկրացիների վրա հարձակում նախապատրաստելու և լրտեսության կասկածանքով ձերբակալված վեց անձինք Չեչնիայից են եկել և ազգությամբ ռուսներ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
 
Ինչպես շաբաթ օրը հաղորդել է «CNN»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, Թուրքիայում ձերբակալվել է վեց մարդ, ովքեր ենթադրաբար հարձակում էին ծրագրել օտարերկրացու վրա: 
 
TV-ի պնդմամբ՝ գործողության արդյունքում ձերբակալվածները կասկածվում են լրտեսության մեջ, խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են զենք և ռուսական անձնագրեր:
 
«Բոլոր վեց ձերբակալվածները ռուսաստանցիներ են, որոնք եկել ե Չեչնիայից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը