Բաքուն հակադարձում է Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին հայտարարություններին

Բաքուն հակադարձում է Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին հայտարարություններին

  • 11-10-2021 15:50:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Իրանի արտգործնախարարությունը չի դադարեցնում Ադրբեջանի դեմ ուղղված զրպարտչական արշավը», -այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։
 
Մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցի՝ սիրիացի զինյալներին վերաբերող հատվածը, Աբդուլաևան նշել է․ - «44-օրյա պատերազմի ընթացքում մենք հայտարարել ենք և այսօր էլ վերահաստատում ենք մեր այդ հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չկան և չեն եղել»։
 
«Զարմանալի է, որ պատերազմի ժամանակ Իրանը նման մեղադրանքներ չէր հնչեցնում», -հավելել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը