ՀՀ-ի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է. ԱՆ

ՀՀ-ի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է. ԱՆ

  • 09-10-2021 12:36:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է Հայաստանի պոլիկլինիկաներում ու  շարժական պատվաստումային կետերում: «Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ քաղաքացիները կարող են դիմել՝ նախապես գրանցվելով:
 
Հարցին, թե արդյոք «Սպայկվաքս»-ի երկրորդ դեղաչափը ստանալու հետ կապված խնդիրներ չեն լինի, ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ որևէ խնդիր չի լինի: Առաջին դեղաչափ ստացողները հանգիստ կկարողանան անհրաժեշտ ժամկետում ստանալ նաև երկրորդ դեղաչափը:  
 
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը