Մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձին, հղի կնոջը այդ շարժառիթներով աշխատանքի չընդունելու, աշխատանքից ազատելու համար քրեական պատիժ է նախատեսված

Մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձին, հղի կնոջը այդ շարժառիթներով աշխատանքի չընդունելու, աշխատանքից ազատելու համար քրեական պատիժ է նախատեսված

  • 09-10-2021 09:55:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Աշխատանքային իրավունքների խախտումների համար պատիժ կա նախատեսված նաև Քրեական օրենսգրքով։
 
Մասնավորապես, 156-րդ հոդվածով սահմանված է, որ հղի կնոջը հղիության շարժառիթով կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին այդ շարժառիթով աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը պատժվում է տուգանքով՝ 200․000-500․000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
 
Իրավաբան.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ աշխատանքային պայմանագրի լուծումը` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը