Պրոբացիայի ծառայողներին կտրամադրվի հավելյալ 20 հազար դրամ․ նոր նախագիծ

Պրոբացիայի ծառայողներին կտրամադրվի հավելյալ 20 հազար դրամ․ նոր նախագիծ

  • 08-10-2021 20:22:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net․ Արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար կտրվի ամսական 20 000 դրամ։
 
Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության պետի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ուղղված զեկուցագրի հիման վրա, որին կցվում է այն ծառայողների ցանկը, որոնք կատարելու են իրենց հիմնական աշխատանքից դուրս աշխատանքներ։
 
Փոխհատուցման տրամադրումը կիրականացվի տվյալ տարում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
 
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 336-Լ հրամանի պահանջների՝ պրոբացիայի ծառայողը Զեկույց կազմելու նպատակով՝
 
առնվազն մեկ անգամ այցելում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրման և դատապարտյալի հետ զրույց ունենալու նպատակով.
հանդիպումներ է ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի հետ.
հանդիպումներ է ունենում դատապարտյալի ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի հետ.
մասնակցում է Զեկույցի հետ կապված դատական նիստերին:
 
Նշվում է, որ վերոնշյալ գործառույթներն իրականացնելու ընթացքում Ծառայության տարածքային մարմնից համապատասխան քրեակատարողական հիմնարկ այցելություններ կատարելու նպատակով պրոբացիայի ծառայողն իր միջոցների հաշվին կատարում է տրանսպորտային ծախսեր:
 
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
07-12-2021 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Ноян Тапан на русском. Гость программы – Рубен Меграбян
07-12-2021 12:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Ноян Тапан на русском. Гость программы – Рубен Меграбян