Վրաստանը համաձայնեց

Վրաստանը համաձայնեց

  • 08-10-2021 18:59:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ Նիկոլ Փաշինյանը Բաթումում․ 1921 թ․ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Բաքումը անցել է Վրաստանին՝ Արարատ լեռան շրջանը Թուրքիային հանձնելու դիմաց
 
Միխեիլ Սաակաշվիլիի հետ պատմությունից ու խոշոր քաղաքներում ընտրության առաջին փուլում կրած պարտությունից հետո իշխող Վրացական երազանք կուսակցությունը փոխել է իր դիրքորոշումը եւ որոշել է մասնակցել ռուս-թուրքական 3+3 ձեւաչափին։ Մինչ այդ, Վրաստանը կտրուկ հրաժարվում էր մասնակցել Ռուսաստանի հետ նույն ձեւաչափում։
 
Վրաստանի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին այս կապակցությամբ ասել է, որ դժվար է մասնակցել այդպիսի ձեւաչափին եւ քննարկել ենթակառուցվածքային ինչ որ խնդիրներ։ «Այնուամենայնիվ, ցանկանում եմ հանրությանը խորհելու նման դիրքորոշում առաջարկել՝ աշխարհքաղաքական այս մեծ նախագծերին մենք պետք է ներկայացված լինենք ինչ որ ձեւով, տարածաշրջանի գործընթացներից հետ չմնալու համար, որոնք կարող են շրջանցել Վրաստանը, որի պատճառով երկիրը կարող է կորցնել իր դերն ու գործառույթը», ասել է Զալկալիանին։
 
Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը բազմիցս հայտարարել են, որ փորձելու են համոզել Վրաստանին միանալ 3+3 ձեւաչափին։
 
Նիկոլ Փաշինյանը 3+3-ի կապակցությամբ հայտարարել է, թե դեռ պետք է տեսնեն՝ դա ինչ է իրենից ներկայացնում։ Իսկ այսօր նրա կուսակից Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ հայկական կողմը պետք է քննարկի ու հասկանա այդ ձեւաչափի հնարավորությունները։
 
Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին Լավրովը հայտարարել է, որ Իրանը աջակցում է 3+3 ձեւաչափին, որը ներգրավելու է Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին։ Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է, թե արդեն գոյություն ունեն համագործակցության տարբեր ձեւաչափեր․ «Մենք կարծում ենք, որ նոր չափազանց մեծ պահանջները միայն բարդացնում են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։
 
Հայաստանի իշխանությունը քիչ է համարում ՀՀ ենթարկումը Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին, ավելացնելով Վրաստանը։ Կարսի պայմանագրի շահառուների կազմն ամբողջացավ․ պայմանագրի ժամկետի ավարտին 3+3 ձեւաչափով Հայաստանին պարտադրվելու է պատերազմի արդյունքները ճանաչելու եւ ինքնիշխանությունից հրաժարվելու պայմանագիրը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը