Իրականում մենք չենք պատկերացնում Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ ատելության և թշնամանքի իրական ծավալը

Իրականում մենք չենք պատկերացնում Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ ատելության և թշնամանքի իրական ծավալը

  • 17-09-2021 16:02:06   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվել է ատելություն և թշնամանք հայ ժողովրդի դեմ: Դա ուղղորդվել է պետության ղեկավարների, հատկապես՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Մենք իրականում չենք պատկերացնում ատելության և թշնամանքի իրական ծավալն ու դրա ազդեցությունը ադրբեջանական հանրության վրա: Վերջերս էլ «Ռազմավարի պուրակի» բացումը դրա վառ ապացույցներից էր, իսկ Սաֆարովի «հերոսացումը»՝ դրա սուր դրսևորումներից մեկն էր ընդամենը: Պատերազմից հետո հակահայկական տրամադրությունները էլ ավելի են սրվել: 
 
Երեկ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: Շատ կարևոր քայլ է և գործընթացի մեկնարկ: Հայցադիմումի մեջ կա նաև խնդրանք ուղղված դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակման և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման համար: 
 
Այս կարևոր գործընթացում հաջողելը բազմաթիվ խնդիրների լուծման հարցում մեզ անհրաժեշտ գործիքակազմով կապահովի»: 
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն