Փաշինյանը ջախջախում է ընդդիմությանը դիվանագիտական ճակատում

Փաշինյանը ջախջախում է ընդդիմությանը դիվանագիտական ճակատում

  • 17-09-2021 12:10:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հրապարակ թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է  Մոսկվայում ադրբեջանական կողմի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններից որոշ մանրամասներ․ «Կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում: Հաջողվել է անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների: Ինչ վերաբերում է Սյունիքով տրվող ճանապարհին, տրանզիտ ճանապարհի մասին են պայմանավորվել, որը վերահսկվելու է ՌԴ-ի և մեր սահմանապահների կողմից՝ գործելու են սահմանապահ անցակետեր և ադրբեջանցիները վճարելու են այդ ճանապարհով անցնելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլարի մասին է խոսք գնում: Չի հաջողվել որևէ բանի հասնել Գորիս-Կապան ճանապարհի հարցում, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ֆինանսավորմամբ արագ կառուցել շրջանցող Տաթև-Կապան ճանապարհը, Իրանից եկող մեծ բեռնատար մեքենաների համար անցանելի դարձնելով այն», գրել է թերթը:
 
Մեր նույնպես առայժմ անպաշտոն տեղեկություններով, Արցախից հրաժարվելու համար (առանձին նույնպես գաղտնի արձանագրությամբ) Ադրբեջանը 10 տարի Հայաստանին տարեկան վճարելու է 1,5 միլիարդ դոլար, բայց պայմանով, որ դա չծախսվի սպառազինության վրա, այլ ծառայի բացառապես բնակչության աշխատավարձերը եռապատկելուն:
 
Այս շրջադարձը լիովին տեղավորվում է Հայաստանին օգնություն տրամադրելու Ալիեւի ծրագրի մեջ, որ նա ներկայացրել էր Բաքու այցելած Լուկաշենկոյին դեռեւս ապրիլի 13-ին:
 
Իր հերթին, ռուս «պրոհայկական» փորձագետները Ալիեւին խորհուրդ են տալիս փողով հեղեղել Հայաստանը։ Իսկ Մեղրիի «ադրբեջանական միջանցքը» կփակվի այն բանից հետո, երբ ռուսները ավարտեն Կապան-Գորիս շրջանցիկ ճանապարհի շինարարությունը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
26-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ
26-10-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը
26-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը
26-10-2021 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը