ՀՀ-ի հայցի մուտքը Հաագայի դատարան ընդդեմ Ադրբեջանի իրապես պատմական իրողություն է. Գայանե Աբրահամյան

ՀՀ-ի հայցի մուտքը Հաագայի դատարան ընդդեմ Ադրբեջանի իրապես պատմական իրողություն է. Գայանե Աբրահամյան

  • 17-09-2021 12:02:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր բոլոր սոցիալական ցանցերը պետք է թնդային Հաագայի դատարան մեր հայցի լուրով, ինչպես հիմա թնդում են ադրբեջանական կայքերն ու սոցցանցերը այս լուրը ծաղրելով, բայց հայկական տիրույթում ամենուր անհեթեթ կերպով կեղծված դրոշի նկարն է։
 
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
 
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
 
«Մեր հասարակության լրջագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ դրոշի կեղծ նկարը տասնապատիկ ավելի շատ է տարածվում ու հայրենասիրության խեղված ալիքով թնդում, քան պատմական կարևորության լուրը՝ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Հաագայի դատարան մուտքը (ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան)։
 
Սա իրապես պատմական իրողություն է, որի համար ահռելի ջանքեր են ներդրվել: Շնորհակալ եմ Եղիշե Կիրակոսյանին ու իր թիմին պրոֆեսիոնալ, ճիշտ աշխատանքի ու նվիրումի համար։
 
Այսօր բոլոր սոցիալական ցանցերը պետք է թնդային Հաագայի դատարան մեր հայցի լուրով, ինչպես հիմա թնդում են ադրբեջանական կայքերն ու սոցցանցերը այս լուրը ծաղրելով, բայց հայկական տիրույթում ամենուր անհեթեթ կերպով կեղծված նկարն է։
 
Այո, ողջ աշխարհում է կեղծ լուրը տարածվում առնվազն 100 անգամ ավելի արագ ու «խանդավառությամբ», բայց երբ դրանք տարածվում են նաեւ մասնագիտական  շրջանակներից ուղղորդված ու նպատակադրված, հստակ է դառնում մեր ձախողումների եւս մի աղբյուր. մենք այդպես էլ չտարանջատեցինք իշխանության դեմ պայքարը պետության դեմ պայքարից ու պետությանը վնասելուց։
 
Տարածե՛ք այս նկարը, սա՛ է մեր պետության համար կարևոր ու առաջնային»։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Նշվում է նաև, որ միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
26-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ
26-10-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը
26-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը
26-10-2021 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը