Գործարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ

Գործարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ

  • 14-09-2021 20:12:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում տնտեսվարության պատշաճ կազմակերպման, վարակի տարածման դեմ անհարժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանի գործնականում կիրառության խնդիրներին առնչվող հարցեր են քննարկվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահության հեռագնա նիստում։
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԳՄ-ից, ընդհանուր իրավիճակը ներկայացրել է միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ արտահայտելով հանրապետության գործարարների մոտեցումները։ «Գործարար շրջանակներում տեսակետներն ամենատարբեր են. ոմանք կարծում են, որ իրավիճակի կարգավորման համար հարկ է առավել խիստ պահանջներ դնել, իսկ մյուսները գտնում են, որ առաջադրված քայլերը կիրառման և իրավական առումով խնդիրներ կարող են առաջացնել։ Ուստի կարիք կա հանգամանալի վերլուծելու իրավիճակը, քննարկելու մասնագետների մոտեցումները՝ անհրաժեշտ գործնական քայլեր մշակելու նպատակով»,- նշել է Արսեն Ղազարյանը։
 
Ըստ աղբյուրի՝ նիստի մասնակիցներին ներկայացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը խրախուսելու նպատակով տարբեր երկրների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին ՀԱԳՄ փորձագետների կազմած տեղեկանքը, որին հաջորդել է բուռն քննարկում։  
 
ՀԱԳՄ-ի տեղեկացմամբ՝ գործարարները ներկայացրել են այն նախապատրաստական քայլերը, որոնք իրականացնում են հոկտեմբերի 1-ից գործող պահանջների ապահովման ուղղությամբ՝ բացատրական աշխատանք աշխատակիցների շրջանում, ՊՇՌ-հետազոտության անցկացման նպաստավոր պայմանների ստեղծում, դրա հետ կապված ծախսերի փոխհատուցում։ «Բարձրաձայնվեցին այն հնարավոր խնդիրները, որոնց հետ կբախվեն գործարարները՝ իրավական հիմնավորումներ, արտադրական գործընթացների խաթարում, սպասարկման ոլորտում սպասվող բարդություններ, կադրերի արտահոսք։ Մտահոգություն հնչեց, թե արդյոք հանրապետությունում առկա լաբորատորիաները կկարողանա՞ն միանգամից սպասարկել ակնկալվող մեծ թվով մարդկանց։  Հստակության կարիք ունեն նաև առաջարկվող կանոնակարգման գործունեության ժամկետները»,- հայտնում են ՀԱԳՄ-ից՝ հավելելով, որ 
 
նիստի մասնակիցները ներկայացրել են իրավիճակի կարգավորման իրենց առաջարկները։
 
ՀԱԳՄ նախագահության նիստին հրավիրված էին նաև ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներ, ովքեր ներկայացրեցին իրենց կառույցի վերահսկողական գործառույթներն ու գործիքակազմը, պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։
 
Նշվում է, որ միության նախագահ Արսեն Ղազարյանն անդրադարձել է ՀԱԳՄ կողմից վերջին ամիսներին ծավալած գործունեությանը։ Նա գոհունակությամբ արձանագրել է ՀՀ ֆինանսների նախարարի  հետ ձեռք բերված ամենամսյա հանդիպումներ ունենալու պայմանավորվածությունը, որոնց իրենց մասնակցությունը կունենան նաև տնտեսության համար պատասխանատու այլ պետական գերատեսչությունների ղեկավարներն ու մասնագետները։
 
 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Քննարկում

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝ հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝ Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/ Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր  #լուր#lur#lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00-ը:  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով:

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը:

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected]

 Կայք՝ www.nt.am

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը