Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին

Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին

  • 09-04-2021 12:13:57   | Հայաստան  |  Նոր գրքեր

 

Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը՝ ապրիլի 12-ը, Երևանում կնշանավորվի ինքնատիպ միջոցառմամբ: Այդ օրը ժամը 18:30 Անգլիական այգում տեղակայված Պլանետարիում 1-ում կկայանա անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար, գիտության հանրայնացնող Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Թարգմանությունն անգլերենից՝ Սիրանուշ Եսայանի, խմբագիր՝ Գոհար Քալաշյան:

Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։

Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։ Նշենք, որ միջոցառման մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն աշխարհում նշում են ապրիլի 12-ին: Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը: 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով մարդու կողմից կառավարվող տիեզերական թռիչքների սկիզբը: Ընդամենը 108 րոպե տևած թռիչքը դարձել է մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում: Յուրի Գագարինի անունը հայտնի է դարձել աշխարհում, իսկ առաջին տիեզերագնացը վաղաժամկետ ստացել է մայորի և Խորհրդային Միության Հերոսի կոչումներ:

 

 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը
26-10-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Թերեզա Ասատրյանը

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ
26-10-2021 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Հատուկ կարծիք» հաղորդաշարը՝ Արմեն Այվազյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը
26-10-2021 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է իրավապաշտպան Այսեր Իսայանը

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը
26-10-2021 14:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Փրկության ուղի» հաղորդաշարը