«Աշխարհի պարեր» խորագրով համերգին կներկայացվեն ինքնատիպ ստեղծագործություններ

«Աշխարհի պարեր» խորագրով համերգին կներկայացվեն ինքնատիպ ստեղծագործություններ

  • 27-11-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում նոյեմբերի 27-ին, ժամը 19:00 տեղի կունենա «Աշխարհի պարեր» խորագրով համերգ։ Երեկոյին ելույթ կունենան Գրիգոր Առաքելյանը  (հայկական վիոլա) և «Երևան» լարային քառյակը։
Համերգի ընթացքում կհնչեն Յոհաննես Բրամսի, Էդվարդ Գրիգի, Գաբրիել Ֆորեի, Էնրիկե Գրանադոսի, Կոմիտասի, Մորիս Ռավելի, Բելա Բարտոկի և Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունները։
 
Հանդիսատեսը կվայելի աշխարհի պարերի երաժշտական գեղեցիկ ներկապնակ։ Փոխադրումը` Գրիգոր Առաքելյանի։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ