Արցախյան 44-օրյա զոհերի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացում

Արցախյան 44-օրյա զոհերի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացում

  • 19-10-2021 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

 
Հարգելի՛ գործընկերներ, հոկտեմբերի 19-ին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Գառնիկ Արմենի Անտոնյանի ծննդյան տարեդարձն է:
 
Այդ օրը հերոսի տան բակում նախատեսվում է Արցախյան 44-օրյա զոհերի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացում, որին ներկա կլինեն Գառնիկի ընտանիքի անդամները, հարազատները, դպրոցի, քոլեջի ներկայացուցիչներ և ընկերներ:
 
Այդ օրը՝ ժամը 11:00-ին, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցուց կմեկնարկի քայլերթ դեպի գերեզմանատուն, իսկ ժամը 13:00-ին Լեփսիուսի 4 (Զեյթուն) հասցեում տեղի կունենա ցայտաղբյուրի բացման արարողությունը:
 
Գառնիկ Անտոնյանը ծնվել է 2000 թ. Երևանում: Զորակոչվել է 2019 թ., թշնամու դեմ կռվել Մարտունիում, Ջրականում, Վարանդայում, Հադրութում, ղեկավարել է Մարտունի 3-ի լեգենդար 3-րդ վաշտի մարտական գործողությունները: Նա ընկել է հանուն հայրենիքի նոյեմբերի 1-ին ավիացիոն հարվածից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով:
 
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հերոսի եղբորը՝ Արսեն Անտոնյանին՝ 095-344-445 հեռախոսահամարով:
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն