1954թ. սեպտեմբերի 15 - Ծնվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

1954թ. սեպտեմբերի 15 - Ծնվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

  • -- ::   | Թուրքիա  |  Ծննդյան տարեդարձեր


1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում ծնվել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:  Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ պարբերականի` «Ակոսի»

գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում
գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։

 Հրանտ Դինքին 2007թ հունիսին հետմահու  շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ:

Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր