Մոսկուայում կայացել է Քրիստոնէական միջդաւանական խորհրդակցական յանձնախմբի 4-րդ գումարումը

30-10-2019 15:16:17   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հոկտեմբերի 30-ին Մոսկուայում կայացաւ Քրիստոնէական միջդաւանական խորհրդակցական յանձնախմբի հերթական, 4-րդ գումարումը` Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող երեք քրիստոնէական յարանուանութիւնների` Ռուս Ուղղափառ Եկեղեցի, Կաթոլիկ եւ
Աւետարանական-Լիւթերական եկեղեցիներ, նախաձեռնութեամբ եւ նախագահութեամբ։ «Աւետարանի անանց ուժը եւ դրա նշանակութիւնը ժամանակակից հասարակութեան համար» ընդհանուր խորագրի ներքոյ գումարման քննարկման հիմնական թեման աւետարանական քարոզչութեան եւ ժամանակակից հասարակութեան փոխյարաբերութիւնների հիմնախնդիրներն ու դրանց յաղթահարման ուղիների մատնանշումն էր:։
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ գումարմանը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմից Հոգեշնորհ Տ. Պօղոս աբեղայ Վարդանեանը եւ Տ. Գեւորգ քահանայ Վարդանեանը։
 
Տեղի ունեցան չորս կլոր սեղան-քննարկումներ` ա. Հետեւել Քրիստոսին։ Քրիստոնէական ինքնութիւնն այսօր, բ. Խաղաղասիրութիւնն իբրեւ աւետարանական ճանապարհ, գ. Աւետարանն իբրեւ ժամանակակից հասարակութեան բարոյական ուղեցոյց եւ դ. Աւետարանը եւ հասարակական ծառայութիւնը, որոնց եզրայանգումների հիման վրայ ամփոփուեցին համաժողովի արդիւնքները:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 117 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին