Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արեւելքի Ասորի Եկեղեցու պատուիրակութեանը

28-10-2019 17:40:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արեւելքի Ասորի Եկեղեցու պատուիրակութեանը՝ առաջնորդութեամբ Արեւելքի Ասորի Եկեղեցու պատրիարքարանի Միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի պատասխանատու, Կալիֆորնիայի (ԱՄՆ) Արեւելքի Ասորի Եկեղեցու առաջնորդ եւ Սինոդի քարտուղար եպիսկոպոս Մար Աւա Ռոյելի: 
 
Հանդիպմանը Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց հիւրերին: Ապա Արեւելքի Ասորի Եկեղեցու Սինոդի քարտուղար եպիսկոպոս Մար Աւա Ռոյելը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Արեւելքի Ասորի Եկեղեցու Նորին Սրբութիւն Գիվարգիզ
Գ Սլիւայ Կաթողիկոս-Պատրիարքի ողջոյնները եւ գրութիւնը, որով Կաթողիկոս-Պատրիարքի եւ Եկեղեցու Սուրբ Սինոդի անունից պաշտօնապէս տեղեկացւում է, որ Էրբիլում (Իրաք) 2019 թ. մայիսի 13-19-ը Նորին Սրբութեան նախագահութեամբ տեղի ունեցած Սինոդի ժողովի ժամանակ Արեւելքի Ասորի Եկեղեցին պաշտօնապէս ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Պատուիրակութեան կազմում էին Իրանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մար Նասսայ Բենիամինը, Մելբուրնի եւ Նոր Զելանդիայի եպիսկոպոս Մար Բենիամին Էյան եւ Հայաստանում Արեւելքի Ասորի Եկեղեցու սպասաւոր Հայր Նիկոդեմոս Ցուխանաեւը:
 
Ողջունելով պատուիրակութեան այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր փոխադարձ ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց Արեւելքի Ասորի Եկեղեցու պետին: Երախտագիտութիւն արտայայտելով Արեւելքի Ասորի Եկեղեցու հովուապետի եւ Սուրբ Սինոդի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման կապակցութեամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ Օսմանեան Թուրքիայում 20-րդ դարասկզբին հայերի դէմ գործուած ոճրագործութեան  դատապարտման կարեւորութեանը` յաւելելով, որ Քոյր Եկեղեցիները եւս ճանաչել ու դատապարտել են այն: 
 
Հանդիպմանը Նորին Սրբութիւնը հաստատեց նաեւ, որ առիթնէր ունեցել
է այցելելու Հայաստանի ասորական տարբեր համայնքներ եւ շփուելու համայնքների անդամների հետ` ընդգծելով, որ վերջիններս պահպանում են իրենց լեզուն եւ մշակութային առանձնայատկութիւնները: 
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրուեց Արեւելքի Ասորի Եկեղեցու պատմութեամբ եւ մերօրեայ առաքելութեամբ, Եկեղեցու հովուական իշխանութեան ներքոյ գտնուող աշխարհասփիւռ համայնքներով եւ տարբեր երկրներում հայկական համայնքների հետ ձեւաւորուած կապերով:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 146 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին