«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ․ ՓՈՐՁ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

23-01-2020 14:30:00   | Հայաստան  |  
         Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի կազմակերպմամբ, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Մշակութային ժառանգության դեպարտամենտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ՝ հունվարի 23-24-ին  Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին   ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Մշակութային ժառանգություն․ փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը։
 
       Հունվարի 23-ին՝  ժամը 14:30-ին,  Մատենադարանի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա գիտաժողովի պաշտոնական  բացումը:
 
        Բանախոսների հետ ճեպազրույցը՝ ժամը 14:15-ին, նույն վայրում:
 
Պաշտոնական  բացմանը  մասնակցում են՝
 
Վինչենցո Դել Մոնակո-  ՀՀ-ում  Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան,
 
Նարինե Խաչատուրյան- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
 
Պիետրո Պիպի- Համագործակցության զարգացման իտալական գործակալության  ներկայացուցիչ,
 
Լուիջի Կանետտի-  Բոլոնիայի համալսարանի մշակութային ժառանգության
դեպարտամենտի  ղեկավար,
 
Արման Ծատուրյան- Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, 
 
Անի Ավագյան- Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի  տնօրեն,  գիտաժողովի նիստավար:
 
 
 
 
 
 
 
Տեղեկությունների համար զանգահարել՝ 099-050-353 /Գոհար Հովակիմյանին/:
 
 
վայրում:   Պաշտոնական 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 147 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին