Բացվելու է «Արթուր Թարխանյան Կենտրոն»-ը

22-02-2020 12:00:00   | Армения  |  
Փետրվարի 22-ին, ժամը 12.00-ին, Երևան, Անտառային փ. 188/16 հասցեում կբացվի «Արթուր Թարխանյան Կենտրոն»-ը։  «Արթուր Թարխանյան Կենտրոն»-ի   նպատակն է ծառայել մեր հանրությանը որպես մշակութային հարթակ հայ ժողովրդի հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման և լուսաբանման գործում: Կենտրոնում գործելու է Հայ մոդեռնիզմի թանգարանը, որտեղ ներկայացված են հայկական մոդեռնիստական ճարտարապետության միջազգային ճանաչում ստացած գլուխգործոցները:
 
Կենտրոնի բացմանը նաև տեղի կունենա հայ մեծանուն
ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գործունեության ռուսական շրջանին նվիրված գրքի
շնորհահանդեսը:
 
 
 
Խորին հարգանքով,
Հիմնադիր տնօրեն 
Անահիտ Թարխանյան   
 
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 128 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին