Բաց դռների օր Ֆրանսիական համալսարանում

15-11-2019 15:30:00   | Армения  |  
 
 
2019թ.-ի նոյեմբերի 15-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր դռները կբացի դպրոցականների, նրանց ընտանիքների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ՀՖՀՀ-ի կրթական ծրագրերի և ուսանողական կյանքի մասին: Հայաստանում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը իր ներկայությամբ կպատվի միջոցառումը (ենթակա է հաստատման):
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:30-ից 17:30-ը, դպրոցականները և նրանց ընտանիքները հրավիրված են հանդիպելու համալսարանի դասախոսներին, ուսանողներին և աշխատակազմին: Բաց դռների օրը հնարավորություն է՝ բացահայտելու ՀՖՀՀ-ի կրթական ծրագրերը հինգ ոլորտներում՝ իրավագիտություն, կառավարում,
մարքեթինգ, ֆինանսներ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա: Այս տարվա գարնանը ավելի քան 250 աշակերտ մասնակցել է ՀՖՀՀ-ի բաց դռների օրվան:
 
Հանդիպումներ ֆակուլտետների դեկանների հետ, անհատական խորհուրդներ, ապագա ուսանողները կստանան իրենց կրթական ծրագրին համապատասխան տեղեկատվություն նախապատրաստական դասընթացի, կրթաթոշակների, Հայաստանում և արտերկրում պրակտիկայի մասին՝ մոտենալով գրադարանում տեղակայված համապատասխան տաղավարներին:
Բաց դռների օրը նաև առիթ է՝ ուսանողի կյանքը լավագույնս պատկերացնելու, շենքը և ենթակառուցվածքները տեսնելու, բոլոր հարցերի պատասխանները տեղում ստանալու համար: 
Կից կգտնեք բաց դռների օրվա մանրամասն ծրագիրը:
 
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, միջպետական համալսարան, որն իր ակադեմիական գործընկերներ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի (որի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը  Eduniversal 2018-2019թթ ցանկի
լավագույն հնգյակում են https://www.univ-lyon3.fr/) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի (աշխարհի լավագույն համալսարանների ցանկի 45-րդ հորիզոնական http://www.univ-tlse3.fr/) հետ համատեղ շնորհում է բակալավրիատի և մագիստրատուրայի միաժամանակ հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի 1280 ուսանող, 13 դոկտորանտ, գրեթե 2300 շրջանավարտ։ Վերջին երեք տարիներին համալսարանն ավարտած շրջանավարտների հետ հարցումները պարզում են, որ նրանց 93%-ն ունեն զբաղվածություն (մանրամասները հասանելի են ufar.am կայքում):
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
Կոնտակտային անձ՝ Օլյա Հարությունյան 
Էլ. հասցե՝ [email protected]
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 393 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին