Տեղի կունենա համահայկական թումանյանական օլիմպիադան

21-09-2019 12:00:00   | Армения  |  
Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հովհ. Թումանյանի թանգարանը Հայաստանյան շուրջ երեք հարյուր դպրոցներում անց է կացնում Թումանյանական օլիմպիադա։ 
 


Առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին, որին մասնակցել են երեք հազարից ավելի 8-րդ դասարանցի պատանիներ։
Հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա սույն թվականի
սեպտեմբերի 21-ին, ժամը 12․00-ին ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենքում, որին կմասնակցեն ավելի քան 400 աշակերտ։
 
Ծրագրի նպատակն է ամրապնդել Հովհ․ Թումանյանի և այսօրվա պատանու բարեկամությունը, հարցաշարերի յուրահատուկ ձևի մեջ նոր
գիտելիքներ փոխանցել նրանց, ինչպես նաև առիթ ստեղծել տարբեր մարզերի հասակակից դպրոցականների հանդիպելու մեկ հարթակում։
Մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբեր ամսին։
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 191 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին