«Մեդիա կենտրոն» Հեռուստաբանավեճ՝ «Քաղաքական գնահատական նախկին իշխանություններին. քաղհասարակության պահանջն ու ներկայիս իշխանությունների դիրքորոշումը» թեմայով

19-09-2019 18:00:00   | Армения  |  
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի հեռուստաբանավեճ՝ «Քաղաքական գնահատական նախկին իշխանություններին. քաղհասարակության պահանջն ու ներկայիս իշխանությունների դիրքորոշումը» թեմայով։    
 
Բանախոսներն են՝
 
Սոս Ավետիսյան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
 
Տարոն Սիմոնյան՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր
 
Միքայել Նահապետյան՝ «Քաղաքացու որոշում» (ՔՈ)
սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ
 
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
 
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ հասանելի
կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը:
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 120 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին