Նոյեմբերի 23-ին ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Հովհաննես Լազարյանը


23-11-0000   |   |  

1735 թվականի նոյեմբերի 23-ին Նոր Ջուղայում ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Հովհաննես Լազարյանը: Տեղափոխվելով Ռուսաստան՝ Պետերբուրգում ստացել է կրթություն եւ բարձր պաշտոններ վարել Եկատերինա Բ կայսրուհու եւ Պավել Ա-ի օրոք: 1786 թվականին ավստրիացի կայսր Իոսիֆ Բ-ից ստացել է բարոնի, կոմսի տիտղոսներ: Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի ազատագրական ծրագրերի մշակմանը: Կազմել եւ ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պարոն Իվան Լազարեւի նոտան» ծրագիրը: Լազարյանի նյութական միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջեւանում,Գրիգորիուպոլսում, ռուսական օրիորդաց դպրոցում: Նրա 200.000 ռուբլի կտակով հետագայում 1815 թվականին հիմնադրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, որն իր գոյությունը պահպանել է ավելի քան 100 տարի, մինչեւ 1918 թվականը: Հիմնականում ապրել է Պետերբուրգում: Նրա նյութական միջոցներով է կառուցվել Պետերբուրգի հայերի ս. Կատարինե եկեղեցին Նեւսկի պողոտայում: Հովհաննես Լազարյանը վախճանվել է 1801 թվականին:

 



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)