1919 թ. Երևանում իր աշխատանքներն է սկսել Հ.Յ. Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը


27-09-1919   | Армения  |  

1919 թ. սեպտեմբերի 27-ին Երևանում իր աշխատանքներն է սկսել Հ.Յ. Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որը տևել է մինչև հոկտեմբերի վերջը: Ժողովը որոշել է անպատիժ չթողնել  մեծ եղեռնի կազմակերպիչներին: Կազմվել է այդ գործն իրականացնող Պատասխանատու մարմին` նշանավոր հրապարակախոս Շահան Նաթալու և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ: Գործողությունը հունական դիցաբանության վրիժառության աստվածուհու անունով կոչվել է «Նեմեսիս» և իրականացվելու էր խիստ գաղտնիության պայմաններում: «Նեմեսիսը» հստակ, մանրազնին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվել է հայ վրիժառուների կողմից: Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որը պետք է հայտնաբերեր փախստական դարձած և աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին:



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)