«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը

16-11-2019 14:30:00   | Armenia  |  
Նոյեմբերի 16-ին ժամը 14:30 «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը և Բիզնեսի աջակցության կենտրոնը (BSC) սիրով հրավիրում են.
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսին, որը տեղի կունենա Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում:
 
 Համահեղինակները մանրամասնորեն կցուցադրեն,կպատմեն, կբացատրեն հայեցակարգը և նախագիծը, կլսեն ու կքննարկեն  ներկաների կարծիքներն ու առաջարկությունները:
 
Հանդիպումը հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ առնչվել Հրանտ Մաթևոսյանի խոսքին ու կերպարին: 
 
Դավիթ Մաթևոսյանը նույն օրը ժամը 13:00-ին բոլոր
ցանկացողներին հրավիրում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի մոտ (Աբովյան 51/1) էքսկուրսիայի:
 
 
առաջարկությունները:   Հանդիպումը
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 245
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին