1888 թ. հունվարի 18-ին ծնվել է հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը


18-01-1888   |   |  

Վահրամ Փափազյանը ծնվել է Կ. Պոլսում 1888 թվականին, սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում եւ ապա Միլանի գեղարվեստի ակադեմիայում:
Նա բեմական առաջին փորձերը սկսել է Փարիզում, նաեւ հանդես է եկել իտալական շրջիկ թատերախմբում:

Վահրամ Փափազյանը աշխատել է Բաքվի ու Թիֆլիսի հայկական թատրոններում: Փափազյանը նաեւ ելույթներ է ունեցել Ռուսաստանում, հայտնի են նրա խաղերը «Օթելլո» եւ «Լիր արքա» ներկայացումներում:

1954 թվականից հաստատվել է Երեւանում եւաշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում:

Փափազյանը զբաղվել է նաեւ թատերավերլուծությամբ եւ գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը:

Մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին Լենինգրադում, թաղված է Երեւանում: Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը:






News from Armenia and Diaspora - Noyan Tapan