Ընտրել տարին

Սուրեն Հարությունյան. Անցյալի ու ներկայի մասին

 

Ս. Գ. Հա րությունյա նը հասարակական-քաղաքական և պետա կան գործիչ է, դիվանագետ: Եղել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, ԽՄԿԿ Կենտկոմի ապարատի սեկտորի վարիչ, Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդա կան պատգամավոր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ: Ավելի ուշ զբաղեցրել է տարբեր դիվանագիտական պաշտոններ, այդ թվում լինելով ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Մարոկկոյում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բելառու սի Հանրապետությունում: Ներկայումս զբաղվում է հասարակական, հրապարակախոսական և գիտական գործունեությամբ:
 
Գրքի հեղինակը վերհիշում է ու խորհում այն իրադարձությունների շուրջ, որոնց մասնակիցն ու ականատեսն է եղել ինքը (ներառյալ Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը և 1988 թվականի երկրաշարժի արհավիրքները), պատմում է այն մարդկանց մասին, որոնց հետ հանդիպել է իր ավելի քան 50-ամյա գործունեության ընթաց քում, տալիս է վերջին տասնամյակների իրադարձությունների իր ընկալումն ու գնահատականները:
 
Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են Խորհրդային Միության, Ռուսաստանի և Հայաստանի նորագույն պատմությամբ:
 
Գիրքը լույս է տեսել 2009 թվականին ռուսերեն՝ Մոսկվա յում: Հայերենը հրատարակվում է փոփոխություններով ու լրացումներով: