Ընտրել տարին

Հայաստանի սոցիալ-տնտասական զարգացման ռազմավարությունը
Այս աշխատանքում ներկայացված են «Ազգային էկոնոմիկայի սոցիալ-տնտասական զարգացման ռազմավարությունը (ՀՀ-ի օրինակով)» թեմայով դոկտորական ատենախոսության հակիրճ թեզիսները:
 
Հեղինակը շնորհակալություն է հայտնում ատենախոսության գիտական խորհրդատու, ՌԴԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա. Աղանբեգյանին, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ժ. Միքայելյանին, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տ. Հարությունյանին եւ «Նոյյան տապան» Լրատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր Գ. Առաքելյանին` ստեղծագործական համագործակցության համար:
 
Ա.Միքայելյան.
Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը. Երևան, ՆՏ Հոլդինգ, 2014թ., 160 էջ:
 
Սույն գրքույկը նվիրված է Հայաստանի Հանրապետության ներկայիս ճգնաժամային իրավիճակի առաջացման պատճառների վերլուծությանը եւ դրանց հաղթահարման ուղիների մշակմանը:
 
Աշխատանքում առանձնակի ուշադրություն է դարձվել նորանկախ Հայաստանում սեփականաշնորհման եւ տնտեսական կառավարման օրենքների կիրառման ընթացքում թույլ տված էական սխալներին, առանձնացվել են քաղաքացիական հասարակության բեւեռացման, սոցիալական աղքատության առաջացման, ազգաμնակչության զանգվածային արտագաղթի եւ այլնի պատճառները:
 
Հեղինակը ուսումնասիրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամերից դուրս գալու օրինաչափությունները, մեթոդներն ու սկզμունքները, ինչպես նաեւ դրանց կիրառման հնարավորությունը Հայաստանի արդի պայմաններում՝ հաշվի առնելով Հայաստանի պատմական, մշակութային, ֆինանսական եւ այլ ներուժի առանձնահատկությունները:
 
Հեղինակի կողմից առաջին անգամ փորձ է արվել սահմանել ազգային ներուժի միասնականացման մոդելը եւ դրա կիրառման շնորհիվ Հայաստանը համաշխարհային շուկայական համակարգում որպես «իրավահավասար խաղացող» ինտեգրելու հնարավորությունը: